SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 28-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ազատության պողոտա 2 հասցեում «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, կոտրել են Երևանի բնակիչ Ազատուհի Մուրադյանին պատկանող Nissan Tiida մակնիշի 90 GC 088 համարանիշի ավտոմեքենայի դռան ապակին և ավտոմեքենայի միջից հափշտակել պայուսակը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայուսակում եղել է գումար, Ա. Մուրադյանի անձնագիրը, աշխատանքային վկայականը, նույնականացման, բանկի և զեղչի քարտեր, ինչպես նաև բնակարանի և աշխատասենյակի բանալիները: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մուրադյանը աշխատում է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես իրավաբանական բաժնի պետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել