10 առօրյա բան, որոնք կտրականապես անել չի կարելի գեղեցկությունը և առողջությունը երկար ժամանակ պահպանելու համար:
1․ Հազալիս բերանը ձեռքով փակելԱյդպիսով վնասակար միկրոօրգանիզմներին կօգնես ընկնել դեմքիդ վրա, ինչը կարող է բորբոքումների հանգեցնել:
Մրսածության դեպքում մոտդ թաշկինակ ունեցիր, որը կարող ես օգտագործել անհրաժեշտության դեպքում: Ծայրահեղ իրավիճակում ավելի լավ է՝ օգտվիր արմունկիցդ, բայց ոչ ափիցդ:
2. Եղունգները կտրել
Մկրատի մշտական օգտագործումը հանգեցնում է եղունգների ծայրերի դեֆորմացիայի և շերտավորման: Եղունգները կարճացնելու համար հատուկ խարտոց օգտագործիր:
3. Քիթը փորել
Ավելի լավ է՝ քիթդ լվա իզոտոնիկ լուծույթով կամ աղաջրով: Դա ոչ միայն կմաքրի քիթը, այլև կկանխի սեզոնային ռինիտը և վիրուսային վարակները:
4. Ամեն օր լոգանքի գել օգտագործել
Այդ դեպքում քանդվում է մաշկի պաշտպանական պատնեշը: Ամեն օր օճառ օգտագործիր միայն ձեռքերիդ, թևատակերիդ և աճուկիդ համար: Մարմնիդ մնացած մասերի համար լոգանքի գել կամ օճառ օգտագործիր 2 օրը մեկ, ոչ հաճախ:
5. Աչքերին մատիտ քսել
Մատիտ օգտագործիր, բայց դրանով կոպի լորձաթաղանթին դիպչելու դեպքում միկրոբներ կարող են առաջանալ:
6. Տաբեր կարիքների համար նույն սրբիչից օգտվել
Բնականաբար, ուրիշի սրբիչն օգտագործել չի կարելի: Իսկ քեզ համար գոնե 4 հատ ունեցիր՝ դեմքի, ոտքերի, ձեռքերի և մարմնի համար:
7. Մոռանալ արմունկների և ոտնաթաթերի մասին
Պարբերաբար հատուկ միջոցներ օգտագործիր ոտնաթաթերի մեռած մաշկը վերացնելու համար, իսկ արմունկներն ամեն օր խոնավեցրու հատուկ միջոցներով:
8. Դեզոդորանտ օգտագործել հոտը քողարկելու համար
Օծանելիք և դեզոդորանտ օգտագործիր միայն մաքուր մաշկի վրա, այլապես բուրավետ միջոցը ոչ միայն չի քողարկի հոտը, այլև կուժեղացնի:
9. Հակաբակտերիալ օճառը վատ է
Գիտնականներն ապացուցել էին՝ հակաբակտերիալ օճառը սովորականից ավելի արդյունավետ չէ միկրոբների դեմ պայքարում: Այն նաև պարունակում է տրիկլոզան, որը կարող է ազդել հորմոնալ ֆոնի վրա, իջեցնել իմունիտետը և լյարդի հիվանդությունների պատճառ դառնալ:
10. Չփակել զուգարանակոնքի կափարիչը ջուրը քաշելիս
Բարձրացված կափարիչի դեպքում միկրոբները կտարածվեն մինչև երկու մետր շառավղով: Ջուրը քաշելուց առաջ զուգարանակոնքի կափարիչը փակիր: