Ի՞նչ է երջանկությունը, և ինչպիսի՞ն պետք է այն լինի։ Առաջին հայացքից ամեն մեկն իր պատասխանը կունենա այս հարցի վերաբերյալ, սակայն երջանկության ֆենոմենն ուսումնասիրող մասնագետները պնդում են, որ կան բավական ընդհանուր միտումներ, և դրանցից մեկը կարող է դուր չգալ տղամարդկանց։ Իսկ թե ո՞րն է դա, եկեք պարզենք  միասին։

Հետազոտությունների համաձայն՝ բնակչության ամենաերջանիկ խումբը չամուսնացած և երեխաներ չունեցող կանայք են կազմում։ Եվ խոսքն այստեղ ոչ թե աղջիկների մասին է, որոնք դեռ չեն հասցրել ամուսնանալ, այլ կանանց մասին, որոնք չեն ծանրաբեռնում իրենց ընտանիք կազմելով։

Անգլիացի պրոֆեսոր Փոլ Դոլանը փորձել է հասկանալ «երջանկություն» բառի էությունը։ Նա հետազոտություն է անցկացրել, որտեղ հարցման են ենթարկվել ընտանեկան տարբեր կարգավիճակներով կանայք և տղամարդիկ՝ ամուսնացածներ, բաժանվածներ, չամուսնացածներ և այրիացածներ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ամուսնացածներն ամենաերջանիկն են, սակայն երբ նրանք պատասխանում էին իրենց կողակցի ներկայությամբ։ Երբ նրանք միայնակ էին մնում հետազոտողի հետ, պատասխանը լրիվ այլ էր լինում։ Նրանք շատ ավելի քիչ երջանիկ էին, քան չամուսնացածները։

Դոլանը գտնում է, որ այս արդյունքը պայմանավորված է խնդիրների և պատասխանատվության բացակայությամբ, որոնք ի հայտ են գալիս ամուսնության և երեխաների ծնունդի հետ։

«Երջանկություն» հասկացության կողքին կա նաև «սեր» հասկացությունը։ Ոչ ոք չի վիճի, որ երբ մարդիկ սիրում են իրար, նրանք միշտ կարողանում են կարգավորել ընտանեկան կյանքը և երջանիկ կլինեն միասին ցանկացած իրավիճակում։

Սակայն հետազոտության էությունն այն է, որպեսզի լույս սփռեն մարդկանց վարքի վրա, որոնք հարաբերությունների մեջ են մտնում կամ չեն մտնում՝ առաջնորդվելով կարծրատիպերով, նորմերով և հասարակական կարծիքով։

Երբ մենք փողոցում 40-ին մոտ կնոջ ենք տեսնում, որը երբեք չի ամուսնացել և երեխաներ չունի, մենք նրան ավելի շուտ խղճում ենք և սկսում ենք նրան քաջալերել, թե՝ կհանդիպես դեռ ինչ-որ մեկին։

Բայց այդ պահին նա կարող է՝ շատ ավելի երջանիկ է շատ-շատերից։ Նա ապահովում է ինքն իրեն, պատասխանատու է միայն իր համար, և եթե ինչ-որ մեկին էլ ինչ որ բան պարտք է, ապա միայն իրեն։

Բացի այդ՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն կանայք, որոնք ամուսնացած չեն և երեխաներ չունեն, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր հոգ են տանում ընտանիքի մասին։

Միայնակ կանայք անհանգստանում են միայն նրա համար, որ միայնակ են։ Եթե այդ միտքը մի կողմ դնեն և պարզապես հնարավորություն տան իրենց վայելելու կյանքը, սթրեսի մակարդակը նվազագույնի կհասնի։

Եվ այնուամենայնիվ, ամեն մեկն իր երջանկությունն ունի։ Եթե կինը կյանքում ամենից շատ երազում է մայրանալու մասին, ապա խաղաղ և ուրախ միայնության մասին զրույցները նրան ոչ մի կերպ չեն մխիթարի։ Հիմնական միտքն այն է, որ պետք է յուրաքանչյուրին հնարավորություն տրվի ապրելու այնպես, ինչպես սիրտն է կամենում, այլ ոչ թե մշտապես փորձել անցնել հասարակության գծած արահետով։

Աշխարհը մեր շուրջ փոփոխվում է ամեն վայրկյան և պետք է սովորենք հարմարվել նոր դինամիկ պայմաններին՝ հույս ունենալով ցանկացած դեպքում երջանիկ լինել, ընդ որում՝ չխանգարելով մյուսներին գտնել իրենց երջանկությունը։ Միշտ բաց եղեք նոր մտքերի և գաղափարների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել