Panorama.am-ը գրում է.

«Ցանկացած գիտակից մարդ պետք է հասկանա, որ ծայրահեղ  վտանգավոր է պառակտում մտցնել մեր հասարակության մեջ, առավել ևս հիմա, բաժանել Արցախի և Հայաստանի բնակչությունը տարբեր ժողովուրդների»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Նա նշեց, որ սա ոչ միայն անհեթեթություն է, այլև այս պահին ՝ ծայրահեղ վտանգավոր, որովհետև հիմա փաստացի ադրբեջանական քարոզչությունը շատ հարմար ձևով օգտվում է պահից. «Ամբողջ ադրբեջանական մամուլը հեղեղված է նյութերով, որոնց հիմքն այդ թեզն է ՝ Հայաստանը և Արցախը պառակտվում են, բաժանվում են իրար մեջ, կռվում են,  մի քիչ էլ սպասենք, հարմար պահ կլինի մեր հարցերը կլուծենք։  Որևէ պարագայում չի կարելի Ադրբեջանին թույլ տալ մտածել, որ ինքը որևէ շանս ունի Հայաստանի ներքին ճգնաժամի արդյունքում հասնել  հաջողության»։

Ադրբեջանագետն ընդգծեց, որ իրար հանդեպ նեգատիպ արտահայտություններից, գործողություններից որևէ մեկը չի շահելու, որևէ մեկին օգուտ չի տալու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել