Տղաները Վեգասում

The Hangover

 

Դերերում՝ Բրեդլի Կուպեր, Էդ Հելմս, Զակ Գալիֆիանակիս

Տարեթիվ - 2009

Երկիր - ԱՄՆ

Կարգախոս - «Պարզապես Վեգասը որոշ մարդկանց հագով չի»

Ռեժիսոր – Թոդդ Ֆիլիպս,

Սցենարիստ – Դենիել Գոլդբերգ, Թոդդ Ֆիլիպս, Քրիս Բանդեր

Կոմպոզիտոր – Քրիստոֆ Բեկ

Ժանր – կատակերգություն

Բյուջե - $ 35 000 000

MPAA ռեյթինգ – 17+

Տևողություն – 96 րոպե

 

Նրանք երազում էին անմոռանալի խնջույք կազմակերպել Վեգասում: Բայց այժմ ստիպված են հիշել, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Ու՞մ երեխան է նստած շքեղ հյուրանոցի համարի պահարանում: Ինչպե՞ս է լոգարանում վագր հայտնվել: Ինչու՞ նրանցից մեկն առանց ատամի է մնացել: Եվ, ամենակարևորը, որտե՞ղ է ինքը՝ փեսան:

Այն, թե ինչ են արել տղաները խնջույքի ժամանակ, չի կարող համեմատվել նրա հետ, թե ինչ են նրանք ստիպված անել, երբ կփորձեն քայլ առ քայլ վերականգնել նախորդ գիշերվա իրադարձությունները:

Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին`

  • Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը հավի ներկայությունը մեկնաբանել է նրանով, որ տղաները ցանկանում էին դրանով կերակրել վագրին:
  • Երեք զույգ երկվորյակ և տիկնիկ է օգտագործվել նորածնի համար:
  • Երբ տղաներն ուղևորում են Վեգաս, Ալանը (Զակ Գալիֆիանակիս) բացականչում է. «Ճանապարհային արկած», ինչը Թոդ Ֆիլիպսի՝ 2000 թվականին նկարահանած ֆիլմի անունն է:
  • Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը հրաժարվել է իր հոնորարի մի մասից, որպեսզի ձեռք բերի ֆիլմի իրավունքների մի մասը:
  • Ստյուի բացակայող ատամի համար ոչ մի հատուկ էֆեկտ պետք չի եկել: Էդ Հելմսը երբեք կտրիչ-ատամ չի ունեցել, և նրա դնովի ատամը պարզապես հանվել է այն տեսարաններում, որտեղ անհրաժեշտ է եղել:
  • Ֆիլմը 2010 թվականին Ոսկե գլոբուս է ստացել որպես լավագույն ֆիլմ:

 

Ֆիլմի սաունդթրեքը՝

 


Կադրեր ֆիլմից՝

 

 

 

 

 

 


Ֆիլմն օնլայն կարող եք դիտել այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել