RS for Music ընկերությունը կազմել է այն երգերի ցանկը, որոնք ստիպում են տղամարդկանց լաց լինել: Վարկանիշը կազմվել է տարբեր տարիքի տղամարդկանց հարցումների արդյունքում:
Առաջին տեղը գրավում է Մայք Ստայպի և նրա REM խմբի «Everybody Hurts» երգը՝ 1992-ի «Automatic for the People» ալբոմից:
Հաջորդը Էրիկ Կլեպտոնն է` իր «Tears In Heaven» երգով: Այս երգը նա նվիրել է իր 4-ամյա միակ որդուն, որը մահացել է` պատահաբար ընկնելով նյույորքյան երկնաքերի 53-րդ հարկից, նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Երրորդ հորիզոնականը գրավում է Լեոնարդ Կոեն «Hallelujah» կոմպոզիցիայով, ապա հաջորդաբար Nothing Compares 2 (U Շինեդ Օ’քոննոր), With or Without You(U2), The Drugs Don’t Work (The Verve), Candle in the Wind (Էլթոն Ջոն), Streets of Philadelphia (Բրյուս Սպրինգստին), Unchained Melody (Թոդդ Դունկան) և Angels (Ռոբբի Ուիլյամս):
Ավելին այստեղ` http://goo.gl/Xzo7L:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=409882489125562&set=a.267375556709590.59207.100003114437344&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել