Ավստրալացի հեռուստահաղորդավար Դարեն Մաքմալենը Instagram-ի իր էջում մի շարք հրապարակումներ է արել, որոնցում երևում է, թե ինչպես են իր առջևի նստարանին նստած կինն ու տղամարդը սեքսով զբաղվում։

Միջադեպը տեղի է ունեցել Jetstar ավիաընկերության չվերթի ժամանակ։ Մաքմալենի խոսքով՝ նախ երիտասարդների գործողություններն աննկատ են եղել, հետո նրանց նստարանները սկսել են ճոճվել:

Ամեն ինչ ավարտվելուն պես հաղորդավարը շնորհավորել է տղամարդուն mile high club («ինքնաթիռում սեքսով զբաղվողների ակումբ») ընդունվելու կապակցությամբ։

«Հեյ, տղա, պետք է ասեմ, որ դա առասպելական էր»,- ասել է Մաքմալենը և սեղմել նրա ձեռքը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել