Hraparak.am-ը գրում է.

Դատավոր Գագիկ Պողոսյանն երեկ չի կարողացել մասնակցել «Դատավորների միության» հրավիրած ժողովին, պատճառն էլ այն է, որ դատական նիստեր է ունեցել։ «Հրապարակ»-ի հետ զրույցում դատավորն ասաց․ «4 հատ սանկցիա ունեի, չէի կարող չտալ, որովհետեւ ժամկետային են դրանք»։

«Դատավորների միության» հայտարարության վերաբերյալ էլ ասաց, որ տեքստին չի ծանոթացել․ «Ճիշտն ասած վատառողջ եմ, հայտարարությունը դեռեւս չեմ նայել։ Նայեմ, կասեմ իմ կարծիքը»։
Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի վեթթինգի վերաբերյալ, պատասխանեց, որ դեմ չէ․ «Ոչ մի բանի դեմ չեմ, ինչը դատական համակարգի առողջացմանն է վերաբերում։ Տեսնենք վեթթինգն ինչ է, ով ինչպես է հասկանում, հետո նոր կորոշենք»։

Նա նաեւ նշեց՝ դատական համակարգը միանշանակ բարեփոխման կարիք ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել