Փորձագետներն անվանել են բժիշկների խորհուրդները, որոնք բացարձակ անօգուտ են հիվանդների համար, գրում է Federal News Agency-ն:

Փորձագետների տեսանկյունից հայտնի մանտուն չթրջելու խորհուրդն անիմաստ է, քանի որ պատվաստանյութը ներարկվում է մաշկի ստորին շերտերը, ուստի ջուրը չի կարող ազդեցություն ունենալ ներարկման վրա:

Կասկածելի է նաև օրական 8 բաժակ ջուր խմելու խորհուրդը, քանի որ օրգանիզմում ջրի ծավալը խիստ անհատական է՝ հաշվի առնելով մարմնի քաշը և այլ ցուցանիշներ:

Image result for Названы самые бесполезные советы врачей

Ցանկում են հայտնվել նաև լեզվի համային գոտիների մասին առասպելները, ըստ որոնց՝ դրանցից յուրաքանչյուրը պատասխանատու է աղի, քաղցր, դառը և թթու համերի ճանաչման համար, ինչպես նաև անօգուտ է համարվել պարտադիր նախաճաշի վերաբերյալ խորհուրդը:

Փորձագետների կարծիքով՝ համակարգչի կամ հեռուստացույցի առաջ երկար մնալուց տեսողությունը չի փչանում, դա միայն աչքերի լարվածություն է առաջացնում: Առաջարկվող հակավիրուսային դեղամիջոցները նույնպես անօգուտ են ճանաչվել, քանի որ դրանք չեն նպաստում օրգանիզմի արագ վերականգնմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել