Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացի Ն. Մ.-ն, սեփական բնակարանից պարբերաբար իրեր վերցնելով, դրանք չվերադարձնելու եւ վնասելու սպառնալիքներ է տվել ընտանիքի մյուս անդամներին՝ ամուսնուն եւ սկեսրոջը, եւ տարբեր ժամանակներում շորթման եղանակով նրանցից հափշտակել տարբեր չափի գումար։

Մասնավորապես, 2018 թվականի ապրիլ ամսին տանից վերցնելով իր երեխաների կնունքի խաչերը՝ հաղորդագրություններ է ուղարկել իր ամուսնու եւ սկեսրոջ հեռախոսահամարներին եւ դրանք չվերադարձնելու ու վնասելու սպառնալիքներ հնչեցնելով՝ պահանջել և շորթման եղանակով հափշտակել 16.000 ՀՀ դրամ գումար: 

Ավելի ուշ՝ մայիս ամսին, սկեսրոջ ավտոմեքենայի միջից վերցնելով վերջինիս վարորդական վկայականը՝ իր հեռախոսահամարից սկեսրոջը hաղորդագրություններ ուղարկելու միջոցով, այն վնասելու և վերադարձնելու սպառնալիքներ տալով՝ պահանջել ու շորթման եղանակով հափշտակել է 6.000 ՀՀ դրամ գումար:

Հունիս-հուլիս ամիսներին շարունակելով նույն վարքագիծը, տանից վերցնելով ընտանիքի անդամների անձնագրերը, ինչպես նաեւ՝ զորակոչի վկայագիր՝ հեռախոսահամարներին հաղորդագրություններ ուղարկելու միջոցով, դրանք վնասելու և վերադարձնելու սպառնալիքներ տալով պահանջել ու շորթման եղանակով դարձյալ հափշտակել է 85.000 ՀՀ դրամ գումար, ապա նաեւ՝ 25.000 դրամ։

Հուլիս ամսվա կեսերի արդեն շահադիտական դրդումներից ելնելով, այն է` ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնից շորթում կատարելու դեպքի վերաբերյալ բողոքը հետ վերցնելու պահանջով, վերցրել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող անձնագրեր, որոնք պատռելու միջոցով վնասել է` իր պահանջները չկատարելու համար: 

Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 182-րդ հոդվածի՝ շորթման, ինչպես նաեւ՝ 324-րդ հոդվածի՝ փաստաթղթեր վնասելու հատկանիշներով։ Նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, այնուհետեւ համաներմամբ ազատ արձակվել պատիժը կրելուց։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել