Ժամանակին պատգամավոր-գեներալ Մանվել-Սեյրանը գոնե այնքան ինտելեկտուալ էին, որ հասկանում էին, թե ինչից է իրենց խելքը հասնում եւ ինչից չի հասնում ու ինչի մասին իրենք խոսելու իրավունք չունեն։

Հիմա անհայտ ծագմամբ, կասկածելի դաստիարակությամբ իմքայլական պատգամավորներ Ալեքսանդր Ավետիսյան-Համազասպ Դանիելյանը, որոնք արդեն ժողովրդիս ընտրյալն են, պահանջում են, որ իրենց փակ խոսակցությունների «սլիվով» ԱԱԾ-ն զբաղվի։ Սրանք չեն հասկանում, որ ԱԱԾ-ն իրենց ջեբի շունը չի, ԱԱԾ-ն զբաղվում է ազգային անվտանգությամբ, հարգեք պետությունը։ Եթե ժամանակին իրենց մամաներն իրենց չեն բացատրել, որ գոռգոռալով խոսել չի կարելի, այդ բացը ԱԱԾ-ն չէ, որ պետք է ուղղի։

Մամուլի ազատությունը սրբության սրբոց է, մի մտեք այնտեղ ձեր կեղտոտ ձեռքերով ու անլվա մտքերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել