«ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է և շուտով կհաստատվի: Մինչև հունիսի 13-ն այն պետք է բերվի վերջնական տեսքի, որից հետո պետք է հավանության արժանանա ՀՀ-ԵՄ խորհրդի նիստում և արդեն կըն­դունվի վարչապետի կողմից: 

«Ժողովուրդ» օրաթերթին ճանապարհային քարտեզից մանրամասներ են հայտ­նի դարձել: Նախ՝ մինչև 2019 թվականի վերջ նախատեսված է ոստիկանության համակարգում փոփոխու­թյուններ կատարել՝ նոր մոդելի ոստիկանություն ստեղծել, փոփոխություններ անել պարեկային ծառայությու­նում: Հաջորդ փոփոխությունը, որը պետք է արվի կրկին մինչև այս տարվա վերջ, կապված է մարդու իրա­վունքների և դատաիրավական բարեփոխումների հետ, ըստ այդմ նախատեսված է ՀՀ-ում ավելացնել դա­տավորների թիվը, դա արվելու է մինչև 2022 թվականը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել