Aysor.am-ը գրում է.

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորին գիտեմ միայն որպես դատավոր, նրա հետ շփում՝ թե ուղղակի, թե անուղղակի, չեմ ունեցել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ մեկնաբանելով Քոչարյանի վերաբերյալ որոշումից հետո տարածված սկանդալային տեղեկությունը։

Հիշեցնենք՝ տեղեկություններ էին տարածվել, որ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի հրապարակած որոշումը՝ գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Քոչարյանի կալանքը փոխելու մասին, գրել են Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին և դատավորներ Մխիթար Պապոյանն ու Արշակ Վարդանյանը։ Պապոյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու իրավապահներին։

Հարցին` ինչպե՞ս է մեկնաբանում պարբերաբար նման բնույթի տեղեկություններ տարածելիս նրա անունը շոշափելու հանգամանքը, Ռշտունին պատասխանեց.

«Չգիտեմ, չեմ կարող բացատրել։ Միգուցե, թե համակարգում, թե համակարգից դուրս երևի մարդիկ կան, ում ես խանգարում եմ»։

Նրա խոսքով, նախկին իշխանությունների հետ գրեթե բոլոր դատավորներին կարող են կապել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել