Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում Շերամի փողոցի թիվ 2 հասցեում Աշոտ Ազարյանը իր վարած КамАЗ մակնիշի՝ մոտ 8 տոննա խճաքարով բարձված 35 ՏV 419 համարանիշի ավտոմեքենան կայանել է «Արմենիկում» բժշկական կենտրոնի ետնամասում գտնվող ավտոճանապարհին՝ նշված կենտրոնի պարսպի մոտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի սահքի պատճառով պարիսպը փլուզվել է և, ավտո,եքենան կողաշրջվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները պարզել են, որ կողաշրջման հետևանքով վնասվել են բարձրավոլտ հոսանքալարեր, գազատար խողովակներ և ճանապարհի հարակից արգելապատնեշը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Օպերատիվորեն ժամանել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել