2020 թ.-ի ապրիլից Անգլիայում պլաստիկե ձողիկները, հարիչներն ու բամբակաձողերը կարգելվեն պլաստիկ թափոնների կրճատման ծրագրերի շրջանակում, տեղեկացնում է CNN-ը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է արգելքը հասարակության հետ բաց խորհրդակցություններից հետո։

Պաշտոնական տվյալների համաձայն` ամեն տարի Անգլիայում 4.7 մլրդ պլաստիկե ձողիկ, 316 մլն հարիչ և 1.8 մլրդ բամբակե ձողիկ է օգտագործվում։

«Նման միջոցներն անհրաժեշտ են շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի և պաշտպանության համար»,- ասել է շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գովը։

Հուսով ենք, որ հնարավոր կլինի փոքր-ինչ նվազեցնել օվկիանոսների աղտոտվածությունը, որն ամեն տարի սպանում է ավելի քան 100 հազար ծովային կաթնասուն և 1 միլիոն թռչուն, նշել է նա։

Օվկիանոսներում 150 միլիոն տոննա պլաստիկ կա, և մինչև 2025 թվականն այդ թիվը կեռապատկվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել