Նա ամուսնացել է 5 անգամ, սակայն ինչպես խոստովանել է երգչուհին, կրքոտ սիրային պատմություններն ավելի շատ են եղել նրա կյանքում:

Իսկ ինչպիսի՞ տղամարդիկ են եղել Ալլա Պուգաչովայի կյանքում: Պուգաչովայի առաջին ամուսինը եղել է նրա միակ աղջկա հայրը` Միկոլաս Օրբակաս, ում հետ նա ամուսնացել է հանդիպումից երեք շաբաթ անց ու ամուսնալուծվել` 4 տարի անց: Ամուսնալուծության պատճառները երկուսն էլ երբեք չեն բարձրաձայնել, սակայն մի անգամ Պուգաչովան հայտարարել էր, որ երբեք չի ների դավաճանությունը:

Երկրորդ անգամ Պուգաչովան ամուսնացել է ամուսնալուծությունից 4 տարի անց: Նրա նոր ընտրյալը դարձել է հայտնի կինոռեժիսոր ու գրող Ալեքսանդր Ստեֆանովիչը: Ասում են, որ նա մեծ դեր է խաղացել Պրիմադոննայի կերպարի վերջնական ձևավորման մեջ:

Ստեֆանովիչը եղել է Պուգաչովայի ոճաբանն ու պրոդյուսերը, սակայն որոշ ժամանակ անց Պուգաչովան հասկացել է, որ նրանց միջև այլևս սեր չկա: Երկարատև վեճերից հետո նրանք բաժանվել են: Ասում են, որ այս բուռն վեճերից մեկի ժամանակ, Պուգաչովան քարերով հարվածել է Ստեֆանովիչի ավտոմեքենային: Դա նրանց հարաբերությունների վերջն էր:

Պուգաչովայի երրորդ ամուսինը պրոդյուսեր ու տնօրեն Ալեքսանդր Բոլդինի մոտ: Նրանք միասին ապրել են գրեթե 10 տարի ու այս ամուսնության ընթացքում Պուգաչովան խորհրդային միության աստղից վերածվեց լեգենդի: Սակայն այս ամուսնությունն էլ մոտեցավ իր տրամաբանական ավարտին` սեր այլևս չկար:

Հաջորդ ամուսինը` Ֆիլիպ Կիրկորովն էր: Ամուսնության ամբողջ ընթացքում նրանց հարաբերությունները բոլորի ուշադրության կենտրոնում են եղել:

Պուգաչովան Կիրկորովից հեռացավ երիտասարդ դերասան Մաքսիմ Գալկինի մոտ: Ինչպես նա ավելի ուշ հայտնել էր, նա հանդիպում էր Գալկինի հետ դեռևս Կիրկորովի հետ ամուսնացած ժամանակ, սակայն միայն 2 տարի առաջ են ամուսնացել: Գալկինի հետ նա ապրում է մինչև օրս, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի հետ` նույնիսկ Պրիմադոննան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել