-Փաշինյանը հայտարարում է, որ «Արցախից դավադիր պատերազմ է հրահրվելու և տարածքներ են հանձնվելու, որ մեղադրեն «ժողովրդի իշխանությանը»»:
-Ալիևի ՊՆ Զաքիր հասանովը հաջորդ օրը հայտարարում է, որ հայերը սահմանին խախտումներ են թույլ տալիս ու հրահանգում զորքերին խստագույնս պատժել խախտողներին (լավա Նիկոլին հղում չէր արել ձեռի հետ):
-Նիկոլը որդուն Արցախից շտապ կարգով վերադարձնում է Երևան, իսկ Աննա Հակոբյանը (ամենայն հավանականությամբ անտեղյակ կատարվածից) Ալմաթիում հայտարարում է, որ իր որդին ծառայում է Արցախում:
-Փաշինյանը Արցախին սպառնում է հեղափոխությամբ ու տեռորիստներին գործուղում Արցախ խժդժությունների:
-Ալիևը հայտարարում է, որ Շուշիում շատ մոտ ապագայում ծածանվելու է ադրբեջանական դրոշը:
-ՊՆ ենթակայության տակ գտնվող շենքը զավթվում է քաղաքացիների կողմից. Ոստիկանությունը, ՊՆ-ն, մարզպետարանն ու Պռոշյանի քաղաքապետարանը ոչինչ չեն կարողանում ձեռնարկել:
-Փաշինյանի ԿՈՉՈՎ 1500 մարդ տապալում է Սահմանադրական կարգը, իսկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարում է թե «հավաքը ԻՆՔՆԱԲՈՒԽ» է եղել: 
-Վերջում, տարիներով 50-60 հոգանոց հանրահավաքներ արած մարդկանց խումբը սկսում է ծաղրել նվազագույնը 2500 հոգանոց հանրահավաք անող ՀՅԴ-ին:
-Ֆեյքերի ՊՈԱԿ-ում ազատության նախկին լրագրիստը շարունակում է կեղծ ֆեյսբուքյան էջերով կեղծ տեղեկատվություն տարածելը:
-ԲՈՀ նախագահ Սմբատ Գոգյանը կառույցը դարձնում է Փաշինյանի քաղաքական պահպանակ:
-Ոստիկանությունը պաշտոնապես վերածվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ կառույցի:
-Դատավորների նկատմամբ սկսում է անվանարկման արշավ, նրանցից ոմանք սկսում են դատական հայցեր ներկայացնել ընդդեմ իշխանությունների:
-Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսում է երերալ, բայց այդպես էլ հակադիր ճամբարում լուրջ քաղաքական միավորներ հայտ չեն ներկայացնում այն տապալելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել