Sao Paulo Fashion Week նորաձևության շաբաթվա ընթացքում Ocksa ապրանքանիշի ցուցադրության ժամանակ 26-ամյա մոդել Թալես Սոարեսի մահվան ենթադրյալ պատճառը հանկարծակի «սրտի մահվան» սինդրոմն է: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Սոարեսը գիտակցությունը կորցրել է և ընկել Ocksa ապրանքանիշի ցուցադրության ժամանակ: Ավելի ուշ նրա մոտ ցնցումներ են սկսվել, և բերանից փրփուր է գնացել: Բժիշկները փորձել են օգնել նրան տեղում, այնուհետև տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ և Սոարեսը մահացել է:

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ մահվան անմիջական պատճառ է հանդիսացել սուր թոքային այտուցը: Մահացածի արյան մեջ ալկոհոլ և թմրանյութեր չեն հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել