Ո՞վ է ասում, թէ մեր եթերում չկան լաւ հաղորդումներ։ Կա՛ն, անշուշտ։ Պարզապէս դրանք յաճախ ցուցադրւում են ուշ ժամերին, որի արդիւնքում տպաւորութիւն է ստեղծւում, թէ դրանք պահանջարկ չունեն։ Եւ հակառակը․ սերիալները ցուցադրւում են պիկ ժամերին, արդիւնքում տպաւորութիւն ստեղծելով, թէ դրանք պահանջարկ ունեն։ Անհրաժեշտ է յստակեցնել, դրանց դիտումները շատ են, բայց պահանջարկը՝ ոչ։
Եւ այսպէս այս տրամաբանութեամբ, Ֆեյսբուքում գործող Հեռուստաեթերի մաքրման պահանջ խմբի նախաձեռնողները (ի դէպ խումբը ՖԲ-ի կոնկրետ ուղղութեամբ աշխատող ամէնաակտիւ գործող խմբերից է, որն ունի 4000-ից աւել անդամներ) յանդէս են եկել հետեւեալ պանաջագրով․
Պահանջում ենք որպեսզի «Հայոց հարց» հաղորդաշարը գիշերային ժամերի փոխարեն ցուցադրվի «փրայմ թայմ» ժամերին: Հուսով ենք` այս խնդրանք-պահանջագիրը հաշվի կառնվի Հ1-ի ղեկավարության կողմից, և հանրության այս հատվածի հեռուստաճաշակին համարժեք հաղորդաշարը կցուցադրվի ավելի հարմար ժամի:
Պահանջագրին արդէն միացել են 1500-ից աւել ՖԲ օգտատէր եւ դրանց քանակն անընդհատ աճում է։
Կազդի՞ արդեօք այս նախաձեռնութիւնը Հ1-ի որոշման վրայ, պարզ կը դառնայ ապագայում։
Այս գրառման շրջանակներում ինքս կոչ եմ անում մեր ղեկավարութեանը՝ մասնաւորապէս Սերժ Սարգսեանին․
Պարոնայք, գաղջ մթնոլորտի վերացման համար անհրաժեշտ է խելամտօրէն բարելաուել տեղեկատուական հոսքերը, մասնաւորապէս հեռուստատեսութիւնը։ Առաջարկներն ու դիտողութիւնները բազմաթիւ են համացանցում։ Անհրաժեշտ է պարզապէս բարձրակարգ արուեսատագէտներին առաջ տանել, որպեսզի բարձրանան թէ՛ սերիալների, թէ՛ շոուների եւ թէ՛ հաղորդումների որակները։
Զինուած ենք լաւատեսութեամբ։
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/477925.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել