Panorama.am-ը գրում է.

Այսօր ԱԺ պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Գնումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի ծախսերը թափանցիկ դարձնել։ Քննարկման ժամանակ թեժ բանավեճ սկսվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Գևորգ Գորգիսյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի միջև։ Գորգիսյանի ելույթից հետո Քրիստինե Պողոսյանը հայտարարեց. «Պաշտոնապես ասում եմ, որ դուք պոպուլիստ եք պարոն Գորգիսյան և այստեղ պոպուլիզմով եք զբաղվում»:

Գորգիսյանն առաջարկեց սահմանափակել նրա ելույթը, քանի որ կանոնակարգից դուրս է: Ք. Պողոսյանն ասաց. «Դուք ինձ չեք կարող արգելել, որ ելույթ ունենամ: Վերջին երեք նիստերին դուք անընդհատ շահարկում եք 2016-ի ապրիլը: Եթե ուզում էիք հարցը քննարկել, գոնե մեկ քննարկում կարող էիք անել: Իսկ ձեզ հետ դաշինքը «Քաղաքացիական պայմանագրի» ամենամութ մասն է»:

«Դուք ով եք, որ ինձ արգելեք։ Դուք ինքներդ ձեր անցյալը մի վիճարկեք»,- արձագանքեց Գորգիսյանը։

Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հիմա նախագիծը կդնեն քվեարկության և կպարզեն՝ շամպանսկին է կարևոր, թե անվտանգությունը:

«Ես իմ վարողի իրավունքով կասեմ, որ դուք փորձեցիք այս քննարկումը անվտանգության տիրույթից տեղափոխել պոպուլիզմի տիրույթ»,- ասաց նա։

«Լուսավոր Հայաստանի» կողմից ներկայացված նախագիծը մերժվեց։ 

«Կխնդրեմ մյուս հարցերի քննարկման ժամանակ մենք շարժվենք մեր  պետականության և անվտանգության շահերով»,- ասաց Ա. Քոչարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել