Վլադիվոստոկում դպրոցականները ԲԴՍՄ հագուստով գնացել են ավարտական երեկույթի: Այս մասին հաղորդում է Baza Telegram-ալիքը:

Մի խումբ շրջանավարտներ, որոնք որոշել են «անհնազանդության օր» կազմակերպել, հանդիսավոր միջոցառմանը ներկայացել են ոչ թե տոնական կոստյումներով և զգեստներով, այլ ոստիկանի համազգեստով և ԲԴՍՄ հագուստով:

Տեսնելով այդ ամենը՝ դպրոցի տնօրենը հայտարարել է, որ չի դիմանա նման խայտառակությանը և հրաժարական կտա:

Վլադիվոստոկի դպրոցում տեղի ունեցած միջադեպից հետո ստուգում է իրականացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել