Ինտերպոլի աշխատակիցները 50 երեխայի են փրկել և ձերբակալել պեդոֆիլների միջազգային ցանցին պատկանող 9 հանցագործների: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում:

2017-ին մեկնարկած Blackwrist գործողությանը մոտ 60 երկրների ոստիկաններ են մասնակցել: Պեդոֆիլներին բերման են ենթարկել Թաիլանդում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում:

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանության տրամադրության տակ են հայտնվել մինչև 13 տարեկան 11 տղաների սեռական շահագործումը պատկերող տեսագրությունները: Հետագայում պարզվել է, որ կոնտենտը տեղադրվել է ստվերային ինտերնետի վճարովի կայքում, որից օգտվել են 63 հազար բաժանորդներ աշխարհի տարբեր մասերից:

https://imgclf.112.ua/original/2018/07/05/349992.jpg?timestamp=1530765841

Առաջին կասկածյալները ձերբակալվել են արդեն 2017-ի նոյեմբերին: Թաիլանդցի Մոնտրի Սալանգամ անունով տղամարդը եղել է մանկական պոռնոյի ստեղծողը և այդ կայքի սեփականատերը, իսկ նրա զոհերից մեկը եղել է նրա զարմիկը: Մանկապիղծը 146 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նրա մյուս գործընկերը հայտնաբերվել է Ավստրալիայում. ուսուցիչ Ռուեչա Թոքփուզան, որը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման:

Հաղորդվում է, որ սա գործողությունների վերջին արդյունքները չեն, մասնակիցները կարծում են, որ ևս 100 երեխա գտնվում է նույն հանցավոր կազմակերպության սպառնալիքի տակ, և նրանց պետք է փրկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել