Panorama.am-ը գրում է.

Երևանի ծայրամասերում ապրող բնակիչների խնդիրներին Panorama.am-ը հետևողական անդրադառնում է։ 2012-ին հրապարակված «Երևանի ծայրամասեր. Մութ, փոշոտ փողոցներ, աղաղակող վերելակներ» վերնագրով նյութից հետո էլ խնդիրները չեն պակասել։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կազմում գտնվող Հաղթանակ թաղամասի բնակիչներն ահազանգում են՝ փողոցները սարսափելի վիճակում են, կոյուղատար համակարգ չկա։ 

Հաշվի առնելով քաղաքապետարանի պաշտոնյաների՝ Երևանի բյուջեն մի քանի  մլրդ դրամով ավելանալու մասին հայտարարությունները, փորձեցինք ճշտել, հնարավո՞ր է, թաղամասում բարձրացված հարցերը լուծվեն։ Պարզվեց՝ ոչ։

Panorama.am-ը հարցերն ուղղել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Հարց- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հաղթանակ թաղամասի վերջին փողոցները՝ 11-րդ, 13-րդ և այլն, ասֆալտապատված չեն։ 2019-ի բյուջեով դրանց ասֆալատապատման աշխատանքներ նախատեսվա՞ծ են։ Եթե ոչ, ինչո՞ւ, դրանցից ավելի վատ վիճակում գտնվող փողոցներ կա՞ն Երևանում։

Պատասխան-Երևանի քաղաքապետարանի 2019թ. գրունտային ճանապարհների հիմնանորոգման ծրագրերով նախատեսված ծավալները խիստ սահմանափակ  են  և  ծրագիրն  արդեն  հաստատված է: Հաղթանակ թաղամասի 11-րդ և 13-րդ հողային պաստառով փողոցներն ընդգրկված չեն այդ ծրագրում: Փողոցների հիմնանորոգման խնդիրը հաշվառվել է և հարցին հնարավոր կլինի անդրադառնալ լրացուցիչ ծավալների առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ 2018թ. Երևանի քաղաքապետարանի՝ փողոցների հիմնանորոգման ծրագրերի շրջանակներում Հաղթանակ թաղամասում իրականացվել են հողային պաստառով ճանապարհների շուրջ 22000 քմ ասֆալտապատման  աշխատանքներ:

Հարց- Նույն թաղամասի մի քանի փողոցներ չունեն կոյուղատար համակարգ։ Բնակիչները նախորդ տարիներին դիմել են թե քաղաքային իշխանություններին, թե վարչական շրջանի ղեկավարներին, թե «Վեոլա Ջուր» ընկերությանը։ Խնդիրը լուծում չի ստացել։ Դուք ունե՞ք վիճակագրություն, էլ որ թաղամասերում նման խնդիր կա, Երևանում քանի՞ տնտեսություն չունի կոյուղատար, ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումն ու ի՞նչ գործուն քայլեր եք կատարելու։ Բնակիչների խոսքով, խնդիրն ունի նաև առողջապահական նշանակություն, քանի որ հատկապես ամռան ամիսներին, ինչպես հաստատել են առողջապահության նախարարությունից, վարակի առաջացման ու տարածման վտանգ կա։ Կոյուղու համար փորված փոսերը փողոցում են, բնակիչների բակերում, որոնվ մոտ երեխաներ են խաղում։

Պատասխան-Ջրամատակարարման և ջրահեռացման ցանց կառուցելու խնդիրների վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Երևան քաղաքում հաշվառված են շուրջ 60 թաղամասեր, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ: Միայն Աջափնյակ վարչական շրջանում կան նմանատիպ խնդիրներով հաշվառված թվով 6  հասցեներ  (թաղամասեր):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել