Aysor.am-ը գրում է.

Հույս ունեմ՝ Վանաձորում բողոքող վարորդների խնդիրը կլուծվի։ Շուկայական հարաբերություններ են, մենք պայմանագրեր ունենք կնքած։ Եթե ոչ՝ կհասկանանք, թե ինչ միջոցներ ենք ձեռք առնում, ինչ այլընտրանքներ ենք հայթայթում կամ նոր մրցույթներ սահմանում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով այսօր առավոտվանից երթուղայինների վարորդների բողոքի ակցիային։

«Իրարամերժ կարծիքներ կան՝ մի մասը գնի հետ կապված, մի մասը՝ որակի, մի մասն էլ՝ օգտակար գործողության գործակցի։ Հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչումն է երթուղին սպասարկող ընկերությունների և վարորդների խնդիրը։ Կարծում եմ՝ շուտով հարցը կկարգավորվի», - ասաց քաղաքապետը՝ միաժամանակ հավելելով, որ մի քանի երթուղային, այնուամենայնիվ, սպասարկում է քաղաքացիներին։

Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ վարորդներն իր հետ զրույցում ասել են, որ բնական գազի չափման նոր միավոր սահմանելուց` խորանարդ մետրը կիլոգրամներով փոխարինելուց հետո, իրենց մոտ հավելյալ ծախսեր են առաջացել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել