Artsakhpress.am-ը գրում է.

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչների հետ:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ ելույթի  սկզբում  Ա. Հարությունյանը  ներկայացրել  է  իր  անցած  ուղին, և  կարևորել, որ իր  երկրի   զարգացման  ու հզորացման  գործում    կարողացել  է  համեստ  ներդրում ունենալ:
«Երկրի  հզորացումը  պայմանավորված  է    տնտեսական  աճով: Իսկ  դա    նոր  աշախատատեղերի   բացումն  է,   տնտեսության  զարգացումը, պետական  բյուջեի   մուտքերի  ավելացումը:  Վերջին   10-11  տարիների  ընթացքում  մեզ  հաջողվել  է  ապահովել     տնտեսական   աճի    բարձր  տեմպեր»,-ասել է  Ա.  Հարությունյանը: 
Խոսելով  սոցիալական  երկիր   կառուցելու  մասին՝  Ա.  Հարությունյանն առանձնացրել  է  մի  քանի  ուղղություն՝  բանակը, կրթությունը, առողջապահությունը, բնակարանաշինությունը:
Ըստ նրա՝   յուրաքանչյուր  քաղաքացու համար բուժսպասարկումը պետք է դառնա անվճար: Անհրաժեշտ  է նաև   կրթության  որակի     բարձրացում՝  սկսած  նախադպրոցականից  մինչև  բարձրագույն:  
Ա.  Հարությունյանը  նշել է  նաև, որ  իր  հանդիպումների   ժամանակ   բնակչության  կողմից  բարձրացված   առաջնահերթ  խնդիրը   վերաբերում  է   բնակարանային  հարցերի  լուծմանը:
«Այդ  ուղղությամբ   տարվելիք   աշխատանքները  հեշտացնելու   համար  նախատեսում   ենք      3մլն    դրամի   չափով   երիտասարդ     գյուղաբնակ    ընտանիքներին տրվող   դրամաշնորհը  դարձնել  5  մլն  դրամ,   ինչպես   նաև  լրացուցիչ  վարկավորում  տրամադրել, որը   թույլ  է  տալու    գյուղերում  ակտիվորեն   սկսել    բնակարանաշինությունը:  Հիփոթեքային  վարկավորումը Ստեփանակերտում  և  այլ    քաղաքներում   պետք  է  ազատականացնել: Ըստ  կարգի՝  որևէ   համայնքի  բնակիչ   այսօր   իրավունք  չունի  Ստեփանակերտում   բնակարան  ձեռք  բերելու  համար   օգտվել  հիփոթեքային  վարկավորումից,    որովհետև   այնտեղ  գրանցում   չունի, որին  ես  դեմ  եմ: Այս   քայլով  գյուղերը  չեն   դատարկվելու,  որովհետև  արտոնյալ  վարկեր ենք   նախատեսում  հատկացնել  համայնքների  բնակիչներին»,-նշել է  Ա.  Հարությունյանը:
Անդրադառնալով  թոշակների  և  աշխատավարձերի  բարձրացման   հարցին՝   կուսակցության  նախագահն  ասել է, որ  բյուջետային  միջպետական  վարկի  շրջանակներում    թոշակներն  ու  աշխատավարձերը  համահունչ  պետք  է   բարձրանան:  Իսկ   դրան  հասնելու  համար      անհրաժեշտ  է, որպեսզի  ՀՀ և ԱՀ    իշխանությունները  ունենան    համապատասխան  ռեսուրսներ:
Նա  հայտարարարել է, որ  շուտով   Արցախում  լինելու  է    իր երազած  բյուջեն՝  մոտ  300 մլն  դոլար, որը  թույլ  է  տալու   իրականացնել  այն  բոլոր  ծրագրերը, որոնց  նա  անդրադարձել է, նաև  ավելացնել  աշխատավարձերն  ու թոշակները: 
Հանդիպման  վերջում   Ա.  Հարությանը     պատասխանել  է   նաև  ներկաների  հարցերին: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել