Ավստրալուհին, որը նիհարել է 63 կգ-ով, պատմել է հասարակ հնարքի մասին, որն օգնել է իրեն վերականգնել կազմվածքը:

Քուինսլենդի բնակչուհի Ջոզեֆին Դեսգրանդը 120 կգ էր կշռում: Ավելորդ քաշի խնդիր նրա մոտ առաջացել էր քաղցրի նկատմամբ մոլուցքի պատճառով:

«Ես միշտ թմբլիկ եմ եղել: Ես ու ընտանիքս շատ էինք սիրում ուտել, այդ պատճառով էլ տանը միշտ կարելի էր շոկոլադ և թխվածքաբլիթ գտնել: Սակայն մի օր ես նայեցի հայելու մեջ և հասկացա, որ իմ մարմինը եռակի մեծացել է: Ես փորձում էի նիհարել, սակայն ինձ խանգարում էր քաղցրի հանդեպ տարվածությունը»,- խոստովանել է աղջիկը:

Դեսգրանդը պարզ միջոց է մտածել իր սովորության դեմ պայքարելու համար. ամեն անգամ, երբ ցանկանում էր ուտել հերթական քաղցրեղենը, նա անանուխ էր ծամում: Բացի այդ՝ նրան օգնել են ոգեշնչող տեսանյութերն ու հրապարակումները համացանցում: Նրա խոսքով՝ «նորմալ մարդկանց լուսանկարները խրախուսում էին իրեն հրաժարվել վնասակար սովորություններից»:

Այժմ 19-ամյա Ջոզեֆինն արդեն 3 տարի ապրում է առողջ ապրելակերպով: Ձերբազատվելով ավելորդ քաշից՝ ավստրալուհին դարձել է ֆիթնես-բլոգեր, որը ներկա պահին 130 000 հետևորդ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել