Երբ 80-ական թվականներին կանադացի Բեն Բրիսմանը հայտնագործեց առաջին շոկոլադի շատրվանը, չէր էլ կարող անգամ պատկերացնել, որ տարիներ անց այն կդառնա տարբեր տեսակի միջոցառումների ամենագլխավոր շքեղությունը: Սակայն շոկոլադի շատրվանը անմիջապես ճանաչում չստացավ. հայտնագործությունից մոտ 20 տարի անց՝ 2003 թ.-ին, միայն աշխարհահռչակ ամերիկյան «Սեֆրա» ընկերության շնորհիվ, շոկոլադի շատրվանը սկսեց մեծ ճանաչում ձեռք բերել:
Շոկոլադի շատրվանը, որ հաճախ նաև կոչում են «շոկոլադի ֆոնդյու», գործարկում են կակաոյի յուղի բարձր պարունակությամբ շոկոլադով, որը բավականին տարբերվում է վաճառքում առկա սովորական շոկոլադե սալիկներից: Հիմնական տարբերությունն այն է, որ այդպիսի շոկոլադը հալչում է 40 C ջերմաստիճանի դեպքում, օժտված է թույլ կպչունությամբ և հարմար է օգտագործել տարբեր մրգերի ու թխվածքի հետ:
Շատրվանից ցայտող շոկոլադը ընդունված է օգտագործել ելակի, անանասի, բանանի, դեղձի, սեխի և խնձորի հետ: Ի դեպ, շոկոլադը կարող է լինել ինչպես սև, սպիտակ, այնպես էլ ցանկացած այլ գույնի (կարմիր, դեղին, կանաչ և այլն):
Գոյություն ունեցող շոկոլադի շատրվանները հիմնականում առանձնանում են չափերով, «հարկերի» թվով և տարողունակությամբ:
Փոքր, տնային օգտագործման շոկոլադի շատրվաններն ունեն 40-50 սմ բարձրություն, պարունակում են մինչև 2 կգ շոկոլադ, նախատեսված են ամենաշատը 20 հոգու համար և կարող են գործարկել անգամ ոչ-պրոֆեսիոնալները՝ օգտագործելով ամենաշատը կես ժամ:
Պրոֆեսիոնալ շատրվանները նախատեսված են մեծ միջոցառումների համար, ունեն մինչև 120 սմ բարձրություն, պարունակում են 15 կգ շոկոլադ և կարող են գործարկել պրոֆեսիոնալ խոհարար-հրուշակագործները՝ սպասարկելով 400 հոգու: Այդպիսի սարքերն անխափան աշխատում են մինչև 8 ժամ, բավականին թանկ արժեք ունեն (4.000-6.000 $) և պատրաստված են բարձրակարգ պողպատից:
Աշխարհի ամենամեծ շոկոլադի շատրվանը, որ հաճախ անվանում են նաև շոկոլադի ջրվեժ, գտնվում է Լաս Վեգասի «Բելաջիո» կազինոյում: Այն ունի 8 մետր բարձրություն և յուրաքանչյուր րոպեի ընթացքում շրջանառում է մոտ 100 կգ շոկոլադ: Հայաստանում շոկոլադի ամենամեծ շատրվանն առաջարկում է «Հյուր սերվիս» ընկերությունը, որն ունի 120 սմ բարձրություն և պարունակում է 15 կգ շոկոլադ:
Վերջին 5 տարում շոկոլադի շատրվանները զարդարում են գրեթե բոլոր հայկական հարսանեկան արարողությունները, ռեստորանային հավաքույթներն ու կորպորատիվ երկույթները: «Հյուր սերվիս» ընկերությունը, կախված միջոցառման բնույթից և մասնակիցների թվից, առաջարկում է 3 տարբեր չափերի շատրվաններ.
- Փոքր շատրվան – 67 սմ բարձր., մինչև 30 անձի համար, 40.000 դրամ՝ ներառյալ 3 կգ շոկոլադ
- Միջին շատրվան – 92 սմ բարձր., մինչև 150 անձի համար, 75.000 դրամ՝ ներառյալ 10 կգ շոկոլադ
- Մեծ շատրվան – 120 սմ բարձր., մինչև 400 անձի համար, 100.000 դրամ՝ ներառյալ 15 կգ շոկոլադ
Իհարկե, շատրվանից բացի պակաս կարևոր չէ նաև այն շրջապատող մրգային ձևավորման ընտրությունը. գեղեցիկ, շքեղ և օգտվելու համար հարմար մրգային կոմպոզիցիան էլ ավելի առանձնահատուկ ճոխություն կհաղորդի Ձեր միջոցառմանը:
Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ http://www.hyurservice.com/arm/catering_arm.php հղումով, կամ դիմելով «Հյուր սերվիս» ընկերությանը՝ Նալբանդյան 50, հեռ. (010) 52-24-14, (077) 52-24-14: