«ՀՀ քաղաքացիները, որոնք հասնում են կենսաթոշակային տարիքի, հաճախ հայտնվում են լուրջ խնդրի առաջ, աշխատանքային ստաժը հաշվարկելու ժամանակ քաղաքացու համար արխիվային տե­ղեկանքները դարձել են անհասանելի: Նրանք չեն կարող արխիվից ձեռք բերել իրենց աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքները: 

Այս խնդրի միակ լուծումը դատարան դիմելն է: Բայց կենսաթոշակա­յին տարիքի հասած շատ քաղաքացիներ չեն դիմում այդ քայլին տարիներ տևող դատական քաշքշուկնե­րից խուսափելու համար: Ավելին՝ դեռ հայտնի էլ չէ՝ կլուծվի նրանց հարցը, թե ոչ: 

Մինչ այդ ՀՀ աշխատան­քի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս կապակցությամբ ասել է. «Օրենքով սահմանված է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, և այդ փաստաթղթերի առկայության դեպքում է, որ դիտարկվում է նրա՝ կենսաթոշակի իրավունքը: Եթե չկա փաստաթուղթ, ուրեմն նա չի աշխատել: Ասում է՝ աշխատել եմ, բայց թղթերը չկան, ո՞նց հավատանք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել