Դերասան Ջոնի Դեփը դատի է տվել նախկին կնոջը՝ Էմբեր Հյորդին, ցասման պահին օղու շիշը իր վրա նետելու և ձեռքը խեղելու համար, գրում է Daily Mail-ը:

Իր հայցում Դեփը նշել է, որ ձեռքի մեջ հայտնված ապակու բեկորը վնասել է նրա միջնամատը՝ գրեթե կտրելով այն: Միջադեպը տեղի է ունեցել 2015 թ.-ի մարտին՝ նրանց հարսանիքից մեկ ամիս անց: Դեփը ստիպված է եղել վիրաբույժների օգնությանը դիմել:

«Կարիբյան ծովի ծովահենների» աստղի խոսքերով՝ նախկին կինը մեկ անգամ չէ, որ վնասվածքներ է հասցրել նրան:

Այժմ դերասանը 50 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում է ոչ միայն ենթադրյալ ընտանեկան բռնության կեղծ մեղադրանքների համար, որոնք Հյորդը նրա դեմ առաջադրել էր 2016-ին, այլև այն պատճառով, որ նրա մեղքով զրկվել է մատի ծայրից:

Ավելի վաղ Ջոնի Դեփը հայտարարել էր, որ Էմբեր Հյորդը նրա նկատմամբ կեղծ մեղադրանքներ է ներկայացրել ընկերուհու օգնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել