Սրտաբանը պատմել է թե ինչպես կարելի է պայքարել զարկերակային հիպերտոնիայի դեմ։
Մասնագետը խորհուրդ է տվել առաջին հերթին հրաժարվել խոհարարական աղից, քանի որ այդ հանքանյութը հեղուկը պահում է օրգանիզմի մեջ և խախտում է երիկամների աշխատանքը, ինչն էլ դառնում է ճնշման բարձրացման պատճառ։
Զարկերակային հիպերտոնիայի բուժման ժամանակ նախ և առաջ պետք է հստակեցնել բոլոր ռիսկային գործոնները. հրաժարվել ծխախոտից, նիհարել, կարգավորել ածխաջրերի փոխանակությունը, զբաղվել սպորտով։
Բացի այդ՝ հիպերտոնիկները պետք է ուշադրություն դարձնեն նաև իրենց սնվելուն։ Հարկավոր է սննդակարգի մեջ ավելացնել այնպիսի մթերքներ, որոնք իրենց մեջ կպարունակեն կալիում և մագնեզիում։ Այդպիսի մթերքներից են հապալասը, լոռամիրգը, բանջարեղենը և մրգերը։
Այս մթերքները նախատեսված են միջերկրածովյան դիետայի համար։ Սննդակարգի հստակեցումը բավականին լավ արդյունքներ է տալիս և արդեն զարկերակային հիպերտենեզի զարգացման սկզբնական շրջանում օգնում է կանխարգելել այն։
Եթե մարդը պահպանում է բոլոր թվարկված կանոնները, սակայն ճնշումը շարունակում է բարձրանալ, ապա նրան հարկավոր է դիմել բժշկի։