Սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է ծառս եղած ձիու վրա նստած: Լուսանկարներն աստղը հրապարակել է Instagram-ի իր էջում:

Լուսանկարում Հադիդը նստած է սպիտակ ձիու մեջքին առանց թամբի: Միևնույն ժամանակ, սուպերմոդելը միանգամայն ճիշտ է նստած, մեջքը ձիգ, կեցվածք ընդունելով տեսախցիկի առաջ: Նկարահանման համար Հադիդն ընտրել է սև երկարաճիտ կոշիկներ, ջինս և սպիտակ շապիկ:

Մոդելի բաժանորդներն իրենց հիացմունքն են արտահայտել՝ նրան անհավանական անվանելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել