Հիմա մի փոքր ավելի լուրջ:
Պատմեմ ձեզ էլի մի գեղարվեստական վիպակ՝ իմ սիրած ոճով: Զոտ վառ երևակայության արդյունք, ինչպես միշտ:
Վերադառանլով Նիկոլի երեկվա ելույթին: Դրա մեխն, ըստ իս այն հատվածն էր, որը վերաբերում էր վարչապետի ակնարկած դավադրությանը, Արցախին, նաև՝ 2016-ի դեպքերին:
Չգիտեմ ինչ նկատի ուներ Փաշինյանը, բայց ունեմ իմ վարկածը:
Ի՞նչ էր եղել 2016-ին:
Պատերազմ, որի նպատակը բնականաբար չարաբաստիկ հեկտարների գրավումը չէր կարող լինել: Մեծ հավանականությամբ ծրագրավորված էր գրավել մի քանի կարևո, հնչեղ բնակավայր, տարածք, անել դա հնարավորինս արագ, կայծակնային, որից հետո հայտնվելու էին բյուզանդական հրեշտակները՝ խախաղության և հատկապես խաղաղապահ զորքի առաջարկով, որից հայկական կոմղը չէր կարողանա հրաժարվել՝ իրական պարտություն կրելու դեպքում:
Այդ սցենարը տապալվեց, բայց փորձ արվեց ամեն դեպքում եղածի վրա էլ շարունակել: Օրինակ՝ հեկտաների կորուստը ներկայացնել, որպես պարտություն, որպեսզի դրա հիմամաբ հայ հանրությանը նախապատրաստել "խաղաղությանը"՝ այսինքն՝ զորքի տեղադրմանը խաղաղապահ, որն, իհարկե, ոչ մի խաղաղություն չի երաշխավորում ու չի կարող ըստ սահմանման:
Այդ ժամանակ չար լեզուները, ուշադիր հայացքները և "կոնսպիրոլոգները" նկատում էին այսօրվա գլխավոր ամբաստնայլաի ներգրավվածությունը, ընդհատակյա ակտիվացումը, նույնսիկ՝ հեղաշրջման պլանները: Նաև շատերը կասկածներ ունեին մյուս ամսբատնայլաի մասով: Պատերազմի ավարտից անմիջապես անց սկվեց տարվել հեղաշրջամնք քարոզ, որը ոոշ չափով կանխվեց Սերժ-Լևոն հանդիպմամբ: Ի դեպ, այն ժամանակ մեր սիրելի ամբասատնյալը չէր խորշում նաև իր իբր այդքան չսիրած "սորոսոների" հետ էլ համատեղ աշխատել, բայց դա այլ պատմություն է, և այլ սերիայի համար:
Ինչևէ: Եթե նկատում եք, պլանը շատ չի փոխվել: Նիկոլն երեկ ակնարկում էր տարածքների հանձնման, մեղքը կառավարության վրա գցելու և այլնի մասին: Բնականաբար հետագա՝ իշխանափոոպթյան հեռանկարով: Բնականաբար, ինչպես և 16 թվին՝ ամենա հայրենասիրական, ծայրահեղ արցախասիրական դիրքերից: Եվ իհարկե գլխավոր ամբաստանյալով: Եվ իհարե բյուզանդական խաղաղապահներին մտքւոմ պահում ենք:
Չեմ պնդում ոչինչ: Գուցե Նիկոլը նաև լրիվ այլ բան նկատի ուներ: Եվ բոլոր համընկումները պատահականեն:
Հավելում: Գուցե նաև այստեղ է գաղտնիքը, թե ինչու է պարոն Կոլերովի աչքին անընդատ դիկտատուրա երևում: Բայց նաև ինչի ինքը տեղյակ չի պարոն Քոչարյանի դիկտատուրայից կամ գուցե ըստ Կոլերովի՝ դեմոկրատիայից: