Panorama.am-ը գրում է.

Եվրոպայի Խորհրդում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Կուլեբան կոչ է արել թույլ չտալ, որ Ռուսաստանը վերադառնա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն:

«Մենք պետք է առավելագույնս մոբիլիզացնենք մեր խորհրդարանականներին», - ասել է Կուլեբան:

Նրա խոսքերով, Ուկրաինայի իշխանությունները պետք է ապահովեն ԵԽԽՎ պատվիրակության լիարժեք աշխատանքը, որպեսզի թույլ չտան Ռուսաստանին վերադառնալ:

Նա նաև ավելացրել է, որ խորհրդարանականների «մոբիլիզացիան» անհրաժեշտ է՝ չնայած Գերագույն ռադայի առաջիկա ընտրություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել