Եթե ընտրում ենք ուժեղ կին լինելու ուղին, հաճախ դրա համար բարձր գին ենք վճարում։ Եթե դուք ուժեղ կին եք, ապա, ամենայն հավանականությամբ, ձեզ միայնակ կզգաք։ Իսկ թե ինչու, եկեք պարզենք միասին։
1. Դուք չեք կարող գնալ ձեր խղճին հակառակ
Յուրաքանչյուր ձեր արած քայլ ղեկավարվում է ձեր խղճի կողմից։ Անկախ այն բանից, թե ինչով եք զբաղվում, ում հետ եք շփվում, դուք երբեք չեք անի այնպիսի բան, որը կհակասի ձեր ներքին համոզմունքներին։
2. Դուք չեք պատրաստվում համակերպվել կարծրատիպերի հետ
Ձեր ներքին ձայնը պահանջում է, որ դուք դեմ գնաք կեղծ չափանիշներին, որոնք ձեզ սահմանափակում են, ընդ որում՝ դուք չեք վախենում հետևանքներից, ինչը ձեզ անընդունելի է դարձնում շրջապատի կողմից։ Մարդիկ հասկանում են, որ դուք անկառավարելի եք նրանց կողմից, և դա նրանց վախեցնում է։ Նրանք երես են թեքում ձեզանից։
3. Դուք ատում եք կեղծ մարդկանց
Դուք ասում եք այն, ինչը նկատի ունեք, ձեր գործողություններում թաքնված իմաստ չկա։ Դա ստիպում է կեղծ մարդկանց ատել ձեզ։ Կեղծավորները փորձում են ձեզանից հեռու մնալ, քանի որ վախենում են, որ դուք կծաղրեք նրանց իրենց ստերի և դիմակների համար, որոնց ետևում նրանք թաքնվում են։
4. Դուք տալիս եք առանց պատասխան սպասելու
Որքան էլ որ տարօրինակ է, սա ևս մի գործոն է, որը նպաստում է ձեր օտարմանը մյուսներից։ Այո՛, ուժեղ կինը հաճախ է ուրիշներին լավություն անում ի սրտե, բայց եթե դուք անկախ մարդ եք, դուք երբեք ինքներդ որևէ բան չեք ուզի ի պատասխան։
5. Ձեր ուժը վախեցնում է մարդկանց
Ուժեղ կինը չի վախենում սեփական զգացմունքներից։ Նա կրքոտ է, զգայական և բաց բոլորի համար, ովքեր իր համար նշանակություն ունեն։ Եթե նա որևէ գաղափարով ոգևորվում է, ապա ամեն բան կանի դա իրականացնելու համար։ Սա վախեցնում է պասիվ և չխոսկան մարդկանց, որոնք նախընտրում են հեռու մնալ ակտիվ մարդկանցից։
6. Դուք կա՛մ լիովին ներսում եք, կա՛մ ամբողջովին դրսում
Դուք կա՛մ 100 տոկոսով տրվում եք գործին, կա՛մ ամբողջովին կողքի եք քաշվում։ Դուք չեք սիրում «ոչ ձուկ, ոչ միս» տեսակի մարդկանց։ Շատերը ձեզ մաքսիմալիստ և պերֆեկցիոնիստ են համարում և դա դուր չի գալիս մարդկանց։
7. Դուք ուշադրություն չեք խնդրում, չեք պահանջում և չեք տենչում
Դուք երբեք ուշադրություն չեք փնտրում։ Քանի որ դուք չեք սպասում, որ շրջապատը ձեզ հավանություն տա, երջանիկ լինելու համար դուք նրանց նրանց թույլտվության կարիքը չունեք։ Սա խանդ է առաջացնում փառասեր մարդկանց մոտ, որոնք ապրում են միայն փառքի և ճանաչման համար։
8. Դուք խուսափում եք ժամանակից շուտ տրվող գնահատականներից
Մինչ ուրիշները բաժանում են բոլոր իրադարձություններն ու արարքները լավ ու վատի, ճիշտ ու սխալի, դուք միշտ նայում եք կոնտեքստին։ Դուք ձեռնպահ եք մնում ժամանակից շուտ դատողություններից, այդ պատճառով հաճախ ուրիշների աչքում դուք սառը և անսիրտ եք երևում։