Ամերիկացի հետազոտողները հայտարարել են, որ մրգահյութերը, այդ թվում՝ թարմ քամած, վնասակար են առողջության համար և կարող են հանգեցնել վաղաժամ մահվան: Այս մասին ասվում է Journal of the American Medical Association (JAMA)-ում:

Հետազոտողների խոսքով՝ նրանք հետևել են 13,4 հազար մարդկանց կյանքին, որոնք օգտագործել են տարբեր քաղցր ըմպելիքներ: Մասնագետները համեմատել են մահացության ցուցանիշը նրանց միջև, ովքեր քաղցր ըմպելիքներից օրական ստացել են մինչև 5% կալորիա, և նրանց, ովքեր ստացել են ավելի քան 10%: Պարզվել է, որ երկրորդ խմբի մարդիկ սրտի իշեմիկ հիվանդությունից մահացության ռիսկի ավելի մեծ գործակից են ունեցել: Ընդ որում, ինչպես ընդգծել են գիտնականները, ռիսկը պահպանվում է նաև 100 տոկոսանոց հյութեր օգտագործելու դեպքում, քանի որ նրանցում, միևնույն է, գերակշռում է շաքարը:

«Նույնիսկ եթե շաքարը հյութում ձևավորվում է բնական ճանապարհով, ոչ թե ավելացնում են պատրաստելիս, վնասը, ըստ էության, նույնն է, քանի որ նյութափոխանակության կենսաքիմիական պատասխանը նույնն է»,- պարզաբանել են հետազոտողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել