Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ ՌԾՈւ Preble նավը Սքարբորո խութի մոտ (Հուանյան կղզի) Հարավչինական ծովում խախտել է Չինաստանի ինքնիշխանությունը։ Այս մասին ճեպազրուցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը. հայտնում է ТАСС-ը: Նրա խոսքով` Չինաստանն արդեն բողոք է հայտնել ԱՄՆ-ին:

«Մենք վճռականապես կոչ ենք անում ԱՄՆ-ին` դադարեցնել նման սադրանքները։ Չինաստանը կշարունակի կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները ազգային ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Հարավչինական ծովում խաղաղության և կայունության պահպանման համար»,- ասել Կանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել