Շոումեն Վլադիմիր Զելենսկին, որն ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել էր ձայների մեծամասնությունը, Գերագույն ռադայում կայացած երդմնակալության արարողության ժամանակ պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, իր խոսքում երիտասարդ ղեկավարը պարտավորվել է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, անկախությունը, աշխատել Ուկրաինայի և դրա ժողովրդի բարօրության համար, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, հետևել երկրի սահմանադրությանը, ամբողջ աշխարհում բարձրացնել երկրի հեղինակությունը:

Այնուհետև Զելենսկիին են հանձնվել պետության ղեկավարի պաշտոնական խորհրդանիշները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել