Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը, որը երկիրը ներկայացրել է «Եվրատեսիլ 2019» մրցույթում, հայտարարել է, որ կցանկանար տեսնել Վրաստանի տված միավորները:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, երգչի խոսքով՝ ռուսական կողմի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերվել: Լազարևը չի հասկանում, թե ինչու որոշ երկրների ժյուրիի անդամները չեն ցանկացել դիտարկել Ռուսաստանի համարը: Նրան հատկապես զարմացրել է Վրաստանի քայլը:

Երգիչը, սակայն, շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին ջերմ աջակցության և տված ձայների համար:

«Շատ եմ ցանկանում տեսնել, թե ինչպես է հանդիսատեսը քվեարկել այն երկրներում, որտեղ մեզ 0 միավոր են տվել»,- շեշտել է Լազարևը:

Սերգեյ Լազարևը երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ ստանալով 369 միավոր: Թել Ավիվում անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել Նիդեռլանդների ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել