168.am-ը գրում է.

Ամերիկացիներն սկսել են նորածիններին ավելի հաճախ կոչել «Գահերի խաղը» սերիալի հերոսների անուններով: Այդ մասին հայտնել է Business Insider-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի սոցապահովության ծառայությանը:

Առավել տարածված անուններն են դարձել Արյան եւ Քհալիսին: Արյա Սթարքի պատվին 2018 թվականին կոչել են 2 հազար 545 աղջիկների, այդ անունը տարածվածությամբ գտնվում է 119-րդ տեղում: Առաջին անգամ Արյա անունը տարածվածների ցուցակում է հայտնվել 2010 թվականին, այն ժամանակ այդ անունը տվեցին 273 աղջիկների, 2014 թվականին՝ 1553:

Քհալիսին մտացածին դոտրակյան լեզվով նշանակվում է «թագուհի»: Այդ տիտղոսը կրում էր գլխավոր հերոսուհիներից մեկը՝ Դեյեներիս Թարգարիենը: Քհալիսի անունն զբաղեցնում է 549-րդ հորիզոնականը, անցյալ տարի այդ անունով են կոչել 560, 2017 թվականին՝ 446 աղջիկների: Առավել տարածված անունների թվում այն հայտնվել է 2014 թվականին:

Ընդ որում, ինչպես նշվում է, Դեյեներիս անունը չի մտնում նորածինների համար հազար ամենատարածված անունների մեջ: «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի էունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով:

Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ է ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել