Այս վերլուծությունս անում եմ վերջնականապես անհանգստանալով հայ դեռահասների (14-ից 18 տարեկան) հոգեվիճակով:
Դե պարզ է՝ խոսքը հիմնականում odnoklassniki.ru կայքի մասին է, որի հիմնական օգտագործողներն են նրանք:
Ով չգիտի, մոտավոր նկարագրեմ, թե դա ինչպես է արտահայտվում ու վերջապես, թե ինչ հոգեվիճակի մասին է խոսքը:
Անուն-ազգանվան փոխարեն հաճախ կհանդիպես մոտ այսպիսի երևույթի.
Դրախտի դեսպան թիթիզիկ Անուլիկ
Քեզ սիրող Արմենչիկ
Մի տխուր տղա
Եվ սրանից բխող կարգավիճակներ, նույն թեմաներով նկարներ, այսպես ասած քոմմենթներ, որ ինքը ամենալավն է, որ «դե գիտես»... և այլն...
Իրո՞ք մեր դեռահասությունն այսքան հասարակ է, թե՞ սոցցանցն է մեղավոր, որ ընդհանուր տենդենց է տարածել:
Ու այդ կարգի մարդը ո՞նց կարող է դառնալ հաստատված մարդ: Խնդիրն իրականում ավելի խորն ու ընդհանուր է, քան կարող է թվալ:
Նման խնդիրները նման են ծառի աստիճանական աճին, ժամանակ է պահանջվում նրա աճի տարբերությունը նկատելու համար, իսկ երբ նկատվում է, կա՛մ ինչ-որ բան փոխելն է դժվար, կա՛մ էլ արդեն շատ ուշ է:
Խնդիր իրոք գոյություն ունի, և այն կա ամբողջ աշարհում, բայց նրա պատճառները շատ ավելի խորքից են բխում: Յուրաքանչյուր հոգեբան կամ մարդկային հոգեբանությունից տեղյակ մարդ կարող է նկատել, որ մարդու մոտ հոգեկանի զարգացումը, ձևավորումը կամ հասունացումը լիարժեքորեն կարող է ընթանալ միմիայն իրականության մեջ, իրերի, երևույթների և մարդկանց հետ անմիջական շփման պայմաններում, էլ չեմ խոսում նրա սկզբնական՝ կայուն մտածելակերպի կամ աշխարհայացքի համար հիմք հանդիսացող հատկանիշների ձևավորման մասին, իսկ դեռահասը պարզ է, որ գտնվում է թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես հասունացման ամենաակտիվ շրջանում: Քանի որ դեռահասները հոգեպես դեռ լավ չեն զարգացած, նրանց վրա սոցցանցերը կարող են շատ ավելի բացասական ձևով ազդել, հատկապես աղջիկների, որոնք բավականին շուտ կարող են սիրահարվել որևէ անծանոթ տղայի (երբեմն էլ ամուսնացած տղամարդու, որը ձևանում է չամուսնացած) ու տառապել վիրտուալ, ոչ իրական սիրուց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/427586244016245
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել