Ճապոնացիների ու ճապոնուհիների կյանքի տևողությունը վերջին 10 տարիներին աշխարհում ամենաերկարն է ու շարունակում է երկարել։
Ճապոնիան դարձել է անմահ կանանց երկիրը։ «Ասոշիեյթեդ պրես» գործակալության՝ 2004թ. հրապարակած տվյալներով՝ ճապոնացիները երկարակեցության աշխարհի նոր ռեկորդ են սահմանել՝ արդեն 12-րդ տարին պահպանելով առաջին տեղը։ Ուշադրություն դարձնենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներին՝
Կյանքի միջին տևողությունը՝ սկսած ծննդյան պահից (հաշվարկային միավորը՝ 1 տարի)։
Ճապոնիա – կանայք՝ 85, տղամարդիկ՝ 78։ Երկու սեռերը միասին՝ 82
Իտալիա – կանայք՝ 84, տղամարդիկ՝ 78։ Երկու սեռերը միասին՝ 81
Ավստրալիա, Շվեդիա, Շվեյցարիա – կանայք՝ 83, տղամարդիկ՝ 78։ Երկու սեռերը միասին՝ 81
Ֆրանսիա – կանայք՝ 84, տղամարդիկ՝ 76։ Երկու սեռերը միասին՝ 80
Իսպանիա – կանայք՝ 83, տղամարդիկ՝ 76։ Երկու սեռերը միասին՝ 80
Կանադա, Իսլանդիա, Իսրայել, Սինգապուր – կանայք՝ 82, տղամարդիկ՝ 78։ Երկու սեռերը միասին՝ 80
Նոր Զելանդիա, Նորվեգիա – կանայք՝ 82, տղամարդիկ՝ 77։ Երկու սեռերը միասին՝ 79
Ավստրիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ – կանայք՝ 82, տղամարդիկ՝ 76։ Երկու սեռերը միասին՝ 79
Բելգիա, Ֆինլանդիա – կանայք՝ 82, տղամարդիկ՝ 75։ Երկու սեռերը միասին՝ 79
Հունաստան, Մալթա, Նիդեռլանդներ, Մեծ Բրիտանիա – կանայք՝ 81, տղամարդիկ՝ 76։ Երկու սեռերը միասին՝ 79
Կիպրոս, Իռլանդիա – կանայք՝ 81, տղամարդիկ՝ 76։ Երկու սեռերը միասին՝ 78
ԱՄՆ – կանայք՝ 80, տղամարդիկ՝ 75։ Երկու սեռերը միասին՝ 77
12 պարզ խորհուրդներ՝ Տոկիոյից
- Կերեք այնքան, քանի դեռ 80 %-ով չեք հագեցել։
- Հետևեք չափաբաժինների քանակին։ Քիչ քանակի կերակուր դրեք գեղեցիկ ափսեի մեջ։
- Մանրամասն, հանգամանորեն ծամեք կերակուրը՝ լավ յուրացնելով յուրաքանչյուր կտորը։
- Մինչև ուտելուն անցնելը վայելեք դրա ձևավորումը։
- Շատ ձուկ, թարմ մրգեր ու բանջարեղեն կերեք, ու քիչ՝ հագեցած ճարպեր։
- Պատրաստեք բրնձի թեփից ստացվող ձեթով։
- Ձեզ սովորեցրեք ճապոնական առույգացնող նախաճաշին՝ միսո-ապուր բանջարեղենով, ձվով և տոֆուով։
- Հիմնական կերակրատեսակ համարեք բանջարեղենը, իսկ կարմիր միսը՝ լրացում կամ հազվադեպ բացառություն։
- Հացի, ալադիների ու բուլկիների փոխարեն՝ մի ափսե կլոր սպիտակ կամ շագանակագույն բրինձ կերեք։
- Քաղցր գազավորված ըմպելիքի փոխարեն՝ խմեք սառը ճապոնական թեյ՝ առանց շաքարի։
- Հնարավորինս շատ ոտքով քայլեք։
- Մի մոռացեք, որ կերակուրի նկատմամբ սերն առողջ ապրելակերպի կարևոր բաղկացուցիչներից է, ու կերակուր պատրաստելու գործընթացն ու դրան հաջորդող ճաշը պետք է հաճույք պատճառեն։
Եվս մեկ խորհուրդ՝ կապված առողջ ապրելակերպի հետ։ Կրճատեք աղի օգտագործման քանակությունն ու ավելի շատ ամբողջական ցորենահատիկից պատրաստված մթերքներ կերեք։
Ուիլյամ Դոյլի «Ճապոնուհիները չեն ծերանում ու չեն գիրանում» գրքից։