Երբ արտասահմանյան հայտնի հեքիաթներում հերոսը, իր ճանապարհին հանդիպելով գեղեցկուհիների, հարստությունների, չի հրապուրվում, չի գայթակղվում նրանցով ու շարունակում է ընթանալ իր առաքելությանն ընդառաջ, դա նորմալ է և ճիշտ, քանի որ գրված է, որ ՀԵՐՈՍՆ է այդպես վարվում...
Սակայն երբ Հ. Թումանյանի «անխելք մարդը», ստանալով իր բախտը (առաքելությունը), գնում է դրան ընդառաջ և գեղեցիկ կանանցով ու հարստություններով չի հրապուրվում ու գայթակղվում, դա անխելքություն է, որովհետև գրված է, որ ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴՆ է այդպես վարվում, առանց հասկանալու, որ Թումանյանը անունը դրել է անխելք մարդ, որովհետև մեր հասարակության մեջ, ի տարբերություն այլոց, հերոսներին համարում են անխելք, անխելքներին՝ հերոս...և ի տարբերություն այլոց` մենք միշտ գայլի պես հոշոտում ենք մեր հերոսներին` փոխանակ հերոսացնելու նրանց...
Եվ ինչքան ուզում ես հիմնավորի, միևնույն է, ամբոխի համար «անխելք մարդը» կմնա անխելք մարդ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/330154637115336?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել