Պարզվում է՝ գոյություն ունեն այնպիսի սովորություններ, որոնք մարդկանց մեծ մասը համարում է օգտակար:

Բայց իրականում դրանք վնասում են օրգանիզմին:

 

1.Ամեն օր լողանալ տաք ջրով և օճառով

Դա շատ վնասակար է մաշկի համար, քանի որ նրան զրկում է պաշտպանիչ ճարպաշերտից: Խորհուրդ է տրվում լողանալ գոլ ջրով՝ առանց լվացող միջոցների:

2. Երկար քնել

Հասուն մարդու համար բավարար է օրական 8-ժամյա քունը: Ավելորդ քնկոտությունը կարող է լինել քրոնիկական հիվանդության նշան:

3. Ննջել ճաշից հետո

Դա կարող է հանգեցնել ավելորդ քաշի առաջացման:

4. Շնչել կրծքով, ոչ թե որովայնով

Որովայնային շնչառության դեպքում թոքերը ավելի լավ են օդափոխվում և արյան մեջ ավելի շատ թթվածին է անցնում:

5. Տունը անընդհատ մաքրել

Տունը կատարյալ մաքուր պահելու սովորությունը կարող է հանգեցնել ալերգիաների: Օրգանիզմին վնաս կարող է հասցնել նաև կենցաղային քիմիան:

6. Չափազանց հաճախակի մաքրել ատամները

Դա հատկապես վնասակար է անել ուտելուց անմիջապես հետո, քանի որ ցանկացած ագրեսիվ մթերքներ ուտելուց հետո փափկած էմալը ատամները մաքրելիս կարող է վնասվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել