Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե գործող իշխանությունները քարոզչական «սև ցուցակ» են կազմել, որտեղ ընդգրկվել են իշխանություններին բովանդակային քննադատող­ներն ու հանրային օրակարգ ստեղծողնե­րը: Եվ սրան զուգահեռ, «սև ցուցակում» ընդգրկվածների նկատմամբ իշխանությունների հրահանգով տոտալ վերահսկողություն է սահմանվել, որպեսզի հակաքարոզչության միջոցով նրանց լռեցնեն:

Եթե իշխանությունները նախընտրել են բովանդակային քննադատություններ հնչեցնողներին այս կամ այն կերպ լռեցնելու պրակտիկան, ապա նրանք գնում են սխալ ճանապարհով, քանի որ քննադատությունները չեզոքացնելով՝ խնդիրները չեն լուծվում, ավելին՝ կուտակված պրոբլեմները լատենտային տեսքով պահպանվում են՝ ավելի խորացնելով հասարակության դժգոհությունը: Նիկոլ Փաշինյանը, ով եղել է թերթի նախկին խմբագիր, այս ամենը պետք է բոլորից լավ հասկանա:

Բովանդակային քննադատությունները իշխանությունների օգտին են և մատնանշում են սխալները, որոնք իշխանությունն ուղղելու հնարավորություն է ստանում իր գործունեության միջոցով: Եթե իշխանական վերնախավը շարունակի ընդդիմադիրների թիրախավորման և հակաքարոզչությամբ լռեցնելու պրակտիկան, ապա իշխանության բարձր էշելոններում հայտնվածները քայլում են այն լաբիրինթոսով, որի ելքերը տանում են դեպի իշխանությունների գահավիժմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել