Գրեթե բոլորի սառնարանում կարելի է գտնել մանանեխ (գորչիցա), սակայն քչերը գիտեն, որ այն կարելի է կիրառել ոչ միայն խոհանոցում։
Ներկայացնում ենք այս մթերքի մի շարք օգտակար հատկությունները և կիրառման մեթոդները։
Թուլացնում է մկանները
Եթե դուք տանջվում եք մկանների ցավից, ապա կարող եք մանանեխով լոգանք ընդունել։ Երկու ճաշի գդալ մանանեխը և երկու ճաշի գդալ անգլիական աղը խառնեք ջրի հետ, մանանեխը թուլացնող հատկություն ունի, իսկ աղը կազատի մկանների ցավից։
Թարմացնում է մաշկը
Մանանեխից կարելի է պատրաստել հիանալի դիմակ: Այն պարունակում է վիտամին E, հակաօքսիդանտներ և սնուցող նյութեր։ Եթե ձեր մաշկը վնասված չէ կամ չափից դուրս նուրբ չէ, ապա կարող եք մանանեխի բարակ շերտ քսել դեմքին և լվանա 15 րոպե հետո։
Մանանեխը կօգնի նաև ազատվել սննդի համար նախատեսված տարաների և ամանեղենի տհաճ հոտից։
Մրսածություն
Եթե զգում եք, որ ուր որ է կհիվանդանք, կրծքավանդակի շրջանում մանանեխ քսեք և ծածկեք տաք խոնավ կտորով։
Մազերի խնամք
Մանանեխի յուղը հիանալի միջոց է մազերի համար։ Քսեք այն վարսերին և թողեք մի քանի ժամ, որից հետո լվացեք գլուխը։