Մահացել է աշխարհի ամենահռչակավոր կատուն: Սոուս Տարդարը Արիզոնա նահանգից էր, ում աշխարհը գիտեր որպես Grumpy cat (Մռայլ կատվիկ): Իր ոչ սովորական արտաքինի շնորհիվ կատուն մի շարք մեմերի հերոս է դարձել: 

«Ցավով հայտնում ենք, որ մեր բոլորի կողմից շատ սիրված կատուն մահացել է: Միզուղիների սուր  բորբոքումների պատճառով նա մահացել է, չնայած որ ուներ սիրող ընտանիք: Կատուն շատ հանգիստ մահով է մահացել: Մայիսի 14-ի առավոտյան, իր մոր՝ Տաբատայի ձեռքերի մեջ: Բացի նրանից, որ Տարդարը մեր փոքրիկն էր ու ընտանիքի սիրելին, նա ուրախություն էր պատճառում այլ մարդկանց նույնիսկ այն պահին, երբ նրա համար շատ դժվար էր: Նրա հոգին միշտ ապրելու է մեզ հետ,- նշել է կատվի տերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել