Երեկ կայացավ «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև երգչուհի Սրբուկն իր «Walking Out» երգով: Ցավոք, երգչուհուն չհաջողվեց անցնել եզրափակիչ փուլ:  

Մրցույթից հետո Սրբուկն առաջին գրառումն է արել Ինստագրամի էջում. ««Անկանխատեսելի» բառի իմաստն ինձ դեռևս այսքան ծանոթ չէր եղել... «Շնորհակալություն» բառը սիրել եմ միշտ, բայց այն այսքան քիչ չի թվացել։
Իսկապես շնորհակալ եմ բոլորից, որ կողքիս էիք/եք այս ընթացքում, որ սատարում ու հավատում էիք ինձ։ Ցավոք, չստացվեց այն, ինչ ակնկալում էի ու ինչին փորձում էի հասնել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել