Սխալներ բոլորս ենք անում, սակայն կան այնպիսի սխալներ, որոնցից կարելի է հեշտությամբ խուսափել, որպեսզի հետագայում լուրջ խնդիրների չբախվեք։ Այսօր կպատմենք կանանց 6 ամենատարածված սխալների մասին, որոնք թույլ տալու դեպքում տղամարդիկ երես են առնում։
Տանն ամեն բան ինքնուրույն եք անում
Ինչպես դաստիարակել ամորֆ և ոչ ինքնուրույն երեխա։ Ճիշտ է, ամեն բան անել նրա փոխարեն։ Նույնն էլ տղամարդու դեպքում է, եթե նա միայն աշխատանքի գնա և հեռուստացույց դիտի, շատ շուտով նա հեռուստացույցի վահանակով ծույլ մի էակի կվերածվի։ Կիսեք տան հետ կապված պարտականությունները։
Պատրաստ եք վազել ցանկացած պահի, երբ նա կանչում է
Այլասեր լինելը վատ չէ, բայց իմացեք, որ եթե դուք պատրաստ եք տղամարդու ամեն մի կանչի դեպքում վազելու, դուք արժեզրկում եք ձեր գործերը և ցույց եք տալիս նրան, որ երբեք չեք մերժի իրեն։ Դա կարող է բերել նրան, որ ձեզ սկսեն օգտագործել։ Հիշեք, որ պետք չէ բավարարել տղամարդու ամեն մի քմահաճույք։
Դուք հրաժարվում եք օգնությունից
Եթե տղամարդն ուզում է ձեզ օգնել, իսկ դուք նրան թույլ չեք տալիս, ապա դա կարող է ծուլացնել ձեր տղամարդուն, այնպես որ, մի խեղդեք նրա նախաձեռնողականությունը և թույլ տվեք օգնել ձեզ։
Դուք խրախուսում եք նրա ծուլությունը
Եթե դուք ամեն օր հեքիաթներ եք լսում այն մասին, թե ինչպես է շուտով ամեն բան փոխվելու, ապա հնարավոր է, որ դուք դեռ երկար մնաք չիրականացած սպասումների վիճակում։ Մի խրախուսեք տղամարդու ծուլությունը, այլ օգնեք նրան առողջ և էներգիայով լի կենսակերպ վարել։
Երեխաներին ինքներդ եք դաստիարակում
Երեխայի դաստիարակության համար անհրաժեշտ է նաև հոր ազդեցությունը։ Այնպես արեք, որ հայրն ավելի շատ ժամանակ անցկացնի երեխաների հետ, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե նրան մաքսիմալ տեղեկացված պահեք երեխաների կյանքի մասին։
Կուրորեն մի ենթարկվեք նրան
Մանիպուլյատոր տղամարդն ուրախություն չի բերի ո՛չ ձեզ, ո՛չ ձեր հարաբերություններին։ Այնպես որ, նրան օբյեկտիվորեն վերաբերվեք, որպեսզի չընկնեք թակարդը։