Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր պարգևը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», Ֆրանսիա են բերում հարևան Շվեյցարիայից: Ոսկերչական իրի արժեքը գնահատվում է 20 հազար եվրո:

Այդ մրցանակն առաջարկել է ստեղծել փառատոնի նախկին գլխավոր տնօրեն Ռոբեր Ֆավր Լը Բրեն: Պատվերի կատարման համար պայքարել են Ֆրանսիայի լավագույն ոսկերիչները, որոնք առաջարկել են Լազուր ափի արմավենու պատկերման իրենց տարբերակները: Հայտամրցույթի հաղթող է դարձել Լյուսիեն Լազոնը, որը կատարել է «Ոսկե արմավենու ճյուղի» լավագույն էսքիզը:

1964 թվականին միջոցների պակասի պատճառով փառատոնը հրաժարվել է այդ պարգևի շնորհումից: Միջոցառման կազմակերպիչները որոշել են սահմանափակվել Մեծ մրցանակի հանձնմամբ: Այդպես շարունակվել է տասը տարուց ավելի:

1975 թվականին համաժողովի կազմակերպական խորհուրդը որոշել է պարգևին ավելի ժամանակակից տեսք տալ: Նորացված տարբերակի հեղինակը ոսկերիչ Թիերի դը Բուրկենեն է:

1997 թվականին պարգևի պատրաստումը վստահել են Շվեյցարիայի Chopard (Շոպար) ոսկերչական տանը: Հաղթանշանն ստեղծում են ձեռքով Ժնևի ոսկերչական արհեստանոցներում: Միշտ երեք օրինակ՝ ի դեպս մրցանակի կորստի կամ երկու հաղթողների պարգևատրման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել