Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն ամուսնանում է արտ-պատկերասրահի համակարգող Քուք Մերունիի հետ: Կինոաստղի՝ հարսանյաց զգեստով լուսանկարները հայտնվել են Լոուրենսի ոճաբաններ Ջիլ Լինքոլնի և Ջորդան Ջոնսոնի Instagram-ում:
Լուսանկարի մեկնաբանությունում նրանք նշել են, որ ուրախ են այդ «կախարդական պահը» կիսել Լոուրենսի հետ:
«Ահա և նա: Մենք շատ հուզված ենք և երջանիկ Ջենիֆեր Լոուրենսի համար, չէ՞ որ նա շուտով «տիկին» կդառնա»,- գրել են դերասանուհու ոճաբանները:
Նրանք հավելել են, որ անցած հանգստյան օրերին խմել են հարսի և փեսայի կենացը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադելն ու Ջենիֆեր Լոուրենսը պարել են նյույորքյան գեյ բարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել